Արմեն Ուլիխանյանը հյուրընկալել է Նոր Նորքում բնակվող արիտունցիներին
ՀասարակությունՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հանդիպել է վարչական շրջանում բնակվող ընտանիքներում ՌԴ-ից, Արգենտինայից և Ղրղզստանից հյուրընկալված «Արի տուն-2015» ծրագրի մասնակիցների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքահայ երիտասարդները շնորհակալություն են հայտնել Արմեն Ուլիխանյանին ջերմ ընդունելության համար և խոսել հայաստանյան այցի տպավորություններից: Բարձր գնահատելով «Արի տուն» ծրագրի դերը հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորման, ազգային ինքնության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև ջերմ հարաբերությունների հաստատման տեսակյունից՝ Արմեն Ուլիխանյանը երիտասարդներին հորդորել է միշտ սերտ կապեր պահել մայր հայրենիքի հետ:
Հանդիպման ավարտին վարչական շրջանի ղեկավարը երիտասարդներին պարգևատրել է «Նոր Նորք» խորհրդանշական հուշանվերներով: