Արարատի մարզի 10 ուսումնական հաստատություններում կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ
ՀասարակությունԿառավարության հատկացրած միջոցներով Արարատի մարզի 10 ուսումնական հաստատություններում կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ: ՀՀ պետական բյուջեից ավելի վաղ Արարատի մարզպետարանին հատկացվել էր 219 մլն 948 հազ. դրամ՝ 7 կրթական օբյեկտների հիմնանորոգման նպատակով: Արդյունքում տնտեսվել է 64.694.9 հազ. դրամ:
Տնտեսված գումարները ՀՀ Արարատի մարզպետարանը նպատակահարմար է գտնում ուղղել Նոյակերտի, Արմաշի, Ուրցաձորի, Զորակի, Դեղձուտի, Արարատի, Նիզամի դպրոցների վերանորոգմանն ու հիմնանորոգմանը:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 13-ի նիստի օրակարգում:
Ուսումական տարվա սկզբին մնացել է քիչ ժամանակ, ուստի նախագծով առաջարկվում է գնումների գործընթացն իրականացնել «Բանակցային ընթացակարգ, առանց հայտարարության» ընթացակարգով: