Սամվել Բալասանյանը վստահեցնում է, որ քանդակագործության սիմպոզումները Գյումրիում շարունակական են լինելու
ՀասարակությունԳյումրու քաղաքապետը վստացնում է, որ քանդակագործության նոր սիմպոզումները դեռ առջևում են: Օգոստոսի 11-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը այցելեցին Գյումրու Ավետիք Իսահակյանի անունը կրող պուրակ, որտեղ կազմակերպվել էր Քանդակագործության Գյումրու 2-րդ միջազգային սիմպոզիումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք շրջեցին տարածքում, ծանոթացան բոլոր աշխատանքներին: Քաղաքապետը կարևորեց սիմպոզիումի անցկացումը՝ վստահեցնելով« որ հետագայում ևս սիմպոզիումը շարունակություն կունենա:
Հուլիսի 24-ից օգոստոսի 13-ը սիմպոզիումի շրջանակներում 5 երկրի 10 մասնակից համատեղ սեղծագործում են Գյումրիում: Սիմպոզումն այս տարի նվիրված էր Ցեղապանության 100-րդ տարելիցին: Այս ընթացքում իտալացի, բելգիացի, հնդիկ ու բելառուս քանդակագործներն իրենց հայ գործընկերների հետ կերտելու են նույն թեմայի շուրջ՝ «Սրբացյալ կամ մաքառող ընտանիքներ» վերտառությամբ: Բոլորն աշխատում էին նույն նյութով՝ տուֆով և, որպես այս տարվա սիմպոզիումի նորույթ, տուֆը համադրվել է երկաթի հետ:
Մինչ Գյումրու երկրորդ միջազգային սիմպոզիումի ավարտը, պարգևների արժանացան սիմպոզումի մի քանի մասնակիցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիմպոզիումի տնօրեն Արթուր Գևորգյանը այս տարի, ի տարբերություն անցած սիմպոզումի, նախաձեռնությունը նաև մրցութային էր՝ աշխատանքները գնահատում էր մասնագիտական ժյուրին: «Այս տարի ժյուրին որոշեց, որ առաջին մրցանակ չի լինի, լինելու են 2՝ երկրորդ մրցանակներ, որը հավասար կիսեցին Անդրանիկ Բալաբանյանը /Հայաստան/, Արտյոմ Մեդվեդևը /Բելառուս/ և 1 երրորդ մրցանակ՝ Հովհաննես Մնոյանին /Հայաստան/:
Շնորհակալագիր կշնորհվի նաև իտալացի քանդակագործ Ստեֆանո Սաբետտային: Ի դեպ, տարիքով մեծ մասնակիցները հրաժարվեցին մասնակցել սիմպոզումի մրցութային մասին՝ իրենց տեղը զիջելով ավելի երիտասարդներին, քանի որ սիմպոզումը երիտասարդական է: Սիմպոզումի բոլոր մասնակիցները կստանան հուշանվերներ»,- նշեց Արթուր Գևորգյանը:
Արմենուհի Մխոյան