ՀԲ-ի ֆինանսավորմամբ Ջավախքում կիրականացվեն ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր
ՀասարակությունՀամաշխարհային բանկի տրամադրած միջոցներով Վրաստանի կառավարությունը հայաշատ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, ինչպես նաև Մցխեթիում կիրականացնի տնտեսական, մասնավորապես, զբոսաշրջջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:
Ինչպես փոխանցում է apsny.ge-ն, այդ նպատակով ՀԲ-ի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև օգոստոսի 11-ին ստորագրվել է 60 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր:
Ծրագրով կվերականգնվեն քաղաքային տեղանունները, կմշակվեն զբոսաշրջային ուղիներ, հասարակական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կներգրավվեն մասնավոր ներդրումներ, ինչպես նաև կիականացեվեն ինստիտուցանալ զարգացմանն ուղղված քայլեր: