Թբիլիսիի մերձակայքում տանկարշավարան Է բացվել
ՀասարակությունՏանկարշավարան Է բացվել Թբիլիսիից ոչ հեռու՝ Վազիանի ռազմակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Վազիանում այդ տանկարշավարանը եւ շատ այլ բաներ կլինեն Համատեղ զորավարժանքների եւ գնահատման կենտրոնի (ՆԱՏՕ-ի վարժանքների կենտրոն) բաղկացուցիչ մասը, որը կբացվի այս ամսվա վերջին»,- տանկարշավարանի բացման ժամանակ հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին:
Տանկարշավարանում վարժանքներ կանցկացվեն թրթուրավոր տեխնիկայի մեխանիկ-վարորդների եւ անձնակազմերի հրամանատարների համար: Այդ նպատակով տանկարշավարանի ամբողջ տարածքում կառուցվել են իրական մարտական պայմաններին մոտեցված արգելքներ, նշել Է պաշտպանական գերատեսչությունը:
Տանկարշավարանի բացման առթիվ Վազիանում տեղի են ունեցել ցուցադրական տանկային վարժանքներ: