Մեզ պետք չեն իր ներողությունները. Դատավորը՝ Անի Երանյանի մասին
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դեռ ցավեր ունի ստացած սալջարդներից, իսկ կնոջն էլ վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ կնոջ մոտ խնդիրներ են առաջացել ոտքի հետ կապված, արյունը չէր ներծծվում, այդ պատճառով վիրահատել են: Դատավորի կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ լիարժեք չի կարողանում քայլել, պետք է ոտքը չծանրաբեռնի, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն, լիարժեք ապաքինման համար դեռ ժամանակ է հարկավոր:
Ինչ վերաբերում է Toyota Land Cruiser մակնիշի նոր մեքենա ձեռք բերելուն, դատավորն ասաց, որ լրատվամիջոցներում տարածված լուսանկարի մեքենան իրենը չէ, վարում է հարազատի մեքենան: Իսկ վթարի ենթարկված իր Mercedes ML մակնիշի մեքենան վերականգնման ենթակա չէ, նա մտադիր է այն վաճառել եւ նոր մեքենա գնել:
Հարցին, թե արդյոք դերասանուհի Անի Երանյանը կապ հաստատել է իրենց հետ, հանդիպել կամ զրուցել, դատավորն ասաց հետեւյալը. «Մեզ պետք չեն իր ներողությունները, մենք շատ լավ կզգայինք, եթե զանգեր ու ասեր՝ տիկին, ինչպե՞ս եք, ի վերջո իմ պատճառով երեք շաբաթ դուք հաշմանդամ էիք»: Դիտարկմանը, թե զղջում եք, որ բողոք չէր ներկայացրել դերասանուհու դեմ, Գագիկ Պողոսյանն ասաց, որ երբեք իր արածների համար չի ղջում:
Հոդվածն ամբողջությամբ` NEWS.am-ում: