Ընթացիկ տարում կատարվել է 300 հազար սկրինինգային հետազոտություն
Հասարակություն«Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2015թ. հունվարից, արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առաջին վեց ամսվա ընթացքում 35-68 տարեկան անձանց շրջանում իրականացվել է 143 հազար քաղաքացու զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 98 հազար քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը:
Նույն ժամանակահատվածում 30-60 տարեկան շուրջ 19 հազար հինգ հարյուր կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությանը (ՊԱՊ թեստ):
Հուլիսին իրականացվել է 5605 ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 17 հազար քաղաքացու մոտ իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 15120 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը: Զուգահեռմ, Երևանում և մարզերում իրականացվում է ծրագրի հանրային իրազեկման քարոզարշավ, ինչպես նաև սկրինիգային աշխատանքների պարբերական մշտադիտարկում և վերահսկում:
Տարեսկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի նպատակն է ՀՀ բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգներ, որոնք միտված են այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը և մահացության նվազեցմանը: