Շենգավիթում և Աջափնյակում ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 13-ին` ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 14-ը` ժամը 06.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, պլանային աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 14-ին` ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, Մարգարյան 20, 20/1 համարների ջրամատակարարումը: