ՍԱՊԾ-ն կասեցրել է Բուլղարիայից Հայաստան ժամկետանց հյութերի ներկրումը
ՀասարակությունՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ծառայությունը սահմանային վերահսկողության արդյունքում պարզել է, որ դեղձի, մանգոյի և ելակի խտանյութերի, ինչպես նաև դոնդողի ներկրվող խմբաքանակը ժամկետանց է, տարաների վրա առկա է կրկնակի պ իտակավորում: Միաժամանակ, նշված ապրանքատեսակներն ապահովված չեն եղել հայերեն մակնշմամբ:
Հաշվի առնելով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ արգելվել է բեռի ներմուծումը և առաջարկվել ներմուծողին սահմանված կարգով այն վերադարձնել, օգտահանել կամ ոչնչացնել: