Վթար Լենինգրադյան փողոցում. «ԲՄՎ»-ի վարորդի վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 12-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-վերսալ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VN 310 պետհամարանիշի (վարորդ` Ա. Հ.) եւ «ՎԱԶ-21015» մակնիշի 12 OU 150 համարանիշի (վարորդ` Վ. Ս.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Ա. Հ.-ին հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: