Երասխում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
ՀասարակությունԱրարատի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին` Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 6-ը գտնվում են Արարատի բժշկական կենտրոնում, իսկ մեկը հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն` տարբեր վնասվածքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից որևէ մեկÕ « կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Երկու վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել է մայրաքաղաք. մեկը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսն «Էրեբունի» բժշկական կենտրոններում: Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ հետազոտությունները: