ԵԽ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Յունուսների գործը պետք է քննվի ՄԻԵԴ-ում
ՀասարակությունԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը կպահանջի Ադրբեջանի իշխանություններից Լեյլա և Արիֆ Յունուսների դեմ կայացրած վճռի ամբողջական մանրամասները և մեղադրյալների դեմ ներկայացված փաստացի ապացույցները:
Հիմք ընդունելով Ադրբեջանի դատական համակարգում առկա համակարգային խնդիրները և իրավապաշտպանների ու լրագրողների դեմ դատական գործերի շատացման մտահոգիչ միտումը` Յագլանդը կարծում է, որ Յունուսների դեմ կայացված վճիռն ի վերջո պետք է քննվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
ԵԽ գլխավոչ քարտուղարը նաև շեշտել է, որ Ադրբեջանում նման զարգացումները բացասական ազդեցություն են ունենում նաև խոսքի և արտահայտման ազատության ընդհանուր իրավիճակի վրա: