Ալաբինոյում մեկնարկել Է «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչը
ՀասարակությունՄերձմոսկովյան Ալաբինո զինափորձարանում մեկնարկել Է «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, օգոստոսի 13-ին լրագրողներին հայտնել Է «Տանկային բիաթլոնի» գլխավոր դատավոր Եվգենի Պոպլավսկին: Նա հիշեցրել Է, որ այսօր կանցկացվի երկու մրցարշավ, որ ոնցից յուրաքանչյուրին կմասնակցեն կիսաեզրափակիչ անցած չորս թիմեր:
«Առաջին մրցարշավին մասնակցում են Հնդկաստանը, Ղազախստանը, Սերբիան եւ Հայաստանը՝ համապատասխանաբար կանաչ, կարմիր, կապույտ ու դեղին տանկերով: Երկրորդ մրցարշավին մասնակցում են Տաջիկստանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Ղրղզստանը՝ համապատասխանաբար կանաչ, կարմիր, կապույտ ու դեղին տանկերով»,-նշել Է Պոպլավսկին:
Չորս լավագույն անձնակազմերը հանդես կգան եզրափակիչում, որը տեղի կունենա օգոստոսի 15-ին: