45-ամյա տղամարդը ինքնասպան էր եղել եղբոր զենքով. մանրամասներ
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում 45-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել եղբոր զենքով ինքն իրեն կրակելու միջոցով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ Յուրա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ տղամարդը ամուսնացած է, ունի մեկ երեխա, երկար ժամանակ ապրում էր ԱՄՆ-ում, մոտ 1,5 տարի է՝ եկել է Հայաստան եւ բնակվում է եղբոր տանը: «Ընտանիքը ԱՄՆ-ում է, կարծես բաժանվել են»,-ասաց գյուղապետը:
Ընտանիքը արմատներով ԼՂՀ-ից է, երեք եղբայր են, երկուսը բնակվում են հենց Նոր Արտամետում, մյուս եղբայրն էլ գտնվում է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի մեջ: Ինքնասպանություն գործած տղամարդը ապրում էր եղբոր ընտանիքի ու մոր հետ: «Պիտի հյուր գնային, իրեն էլ առաջարկել են գնալ, չի ուզել գնա, երբ վերադարձել են, տեսել են՝ նկուղում ինքնասպան է եղել եղբոր օրինական զենքով, սոցիալական վիճակը նորմալ է: Գրություն չի թողել, չեմ կարող ասել, թե ինչն էր պատճառը նման քայլի դիմելու, հետաքննությունը կպարզի»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ինքնասպանություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 45-ամյա Ռ. Խ.-ը թիվ 8 տան (պատկանում է Մ. Խ.-ին) նկուղում ինքնասպան է եղել: