Արաբկիրցի զինծառայողների 58 ծնողներ կտեսակցեն իրենց զավակներին
ՀասարակությունՄայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ օգոստոսի 13-ին մեկնել են ԼՂՀ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում, ի թիվս այլ միջոցառումների, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արաբկիրցի զինծառայողների 58 ծնողներ հնարավորություն կստանան տեսակցել Հայաստանի հարավ-արևելյան զորամասերում ծառայող իրենց զավակներին:
Զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ նման նախաձեռնությունների արդյունքում զինվորների շրջանում բարոյահոգեբանական ու մարտական ոգին ավելի բարձր է պահվում: