Երևանում բարեկարգ բակերի թիվն այս տարի կավելանա ևս 400-ով
ՀասարակությունԵրևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում, մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման և կահավորման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հե տ կապերի վարչությունից, այդ ուղղությամբ աշխատանքներն սկսվել են գարնանից և կշարունակվեն մինչև խոր աշուն:
Նախապես կազմված նախագծերի համաձայն, բակերում ձևավորվում են ծաղկային տարածքներ, տեղադրվում են նոր եզրաքարեր, զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ և, իհարկե, մանկական խաղեր: Արվում է հնարավորը` երևանցիների բակային առօրյան ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար: 2015 թվականի տարեկան ծրագրի արդյունքում մայրաքաղաքում բարեկարգ և գեղեցիկ բակերի թիվը կավելանա շուրջ 400-ով: