ԱԺ նախագահը պարգևատրել է Վարդգես Մահտեսյանին
ՀասարակությունՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 14-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի հայկական կրոնական խմբի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ Կիպրոսի հայ համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը Վարդգես Մահտեսյանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հայանպաստ գործունեության մեջ: