Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Նախագահին
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հ ասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Խստորեն դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրաքի եղբայրական ժողովրդին: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: