Սյունիքի մարզպետը շրջայց է կատարել Գորիսի թաղամասերում
ՀասարակությունՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանի, «Ոսմար» ՍՊԸ-ի նախագահ Նելսոն Ոսկանյանի ուղեկցությամբ օգոստոսի 14-ին աշխատանքային շրջայց է կատարել Գորիսի թաղամասերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին, հանդիպել և զրուցել է բնակիչների հետ:
«Մամիկոնյան» և «Վանքի տափ» թաղամասերում, որտեղ անմխիթար վիճակում են գտնվում ճանապարհները, մարզպետը մասնագետների հետ քննարկել է վերանորոգման և բարեկարգման հետ կապված հարցեր, տվել հանձնարարականներ: