Դեմիրճյան փողոցում «Միցուբիշի Պաջերո»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու
Հասարակություն«Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն օգոստոսի 13-ին` ժամը 00.15-ին, Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: