Հայաստանում ռուս զինվորականները ԿամԱԶ-ներով Էքստրեմալ վարման վարժանքներ են անցկացնում
ՀասարակությունՀայաստանում 200 ռուս զինվորականների համար սկսվել են ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության պայմաններում Էսքստրեմալ վարման վարժանքները:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Մուստանգ» ընտանիքի արդի ԿամԱզ-ներով, ինչպես նաեւ «Ուրալներով» զինվորականները հատուկ տեխնիկայի վարում են սովորում բարձր լեռնային պայմաններու մ:
«Տվյալ տեղանքում զինծառայողների վարժանքների առագնձնահատությունն ավտոմեքենաների շահագործումն Է ցածր մթնոլորտային ճնշման, օրվա ընթացքում ջերմաստիճանի կտրուկ տատանման, երկարաձիգ վերելքների եւ զառիվայրերի, մեծ քանակությամբ կտրուկ շրջադարձերով նեղ երթեւեկելի մասի, օդում փոշու մեծ պարունակության, ջրի աղբյուրների քիչ քանակության պայմաններում»,- ասված Է հաղորդարգության մեջ: