Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


ՀՀԿ-ականները կմիանա՞ն Նիկողոսյանից մեդալները հետ վերցնելու գործընթացին

Ինչպես արդեն տեղեկացրել էր Orer.am-ը, օրերս ՌԴ քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանը հանդես էր եկել մի խայտառակ հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանը շուտով պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ` կորցնելով իր անկախությունը:

Հայաստանի Հանրապետության անկախության մեջ քիթը խոթող Նիկողոսյանի այս խոսքերը մի շարք պատգամավորների դժգոհությանն էին արժանացել: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անգամ կոչ էր արել ՀՀ ԱԺ նախագահին զրկել վերը նշված անձնավորությանը ԱԺ պատվո մեդալից, որը Նիկողոսյանին շնորհել էր ԱԺ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Orer.am-ը, զրուցելով ՀՀԿ-ական պատգամավորների հետ, փորձեց ճշտել՝ արդյո՞ք նրանք կմիանան Նիկողոսյանից ԱԺ պատվո մեդալը հետ վերցնելու կոչին:

Հովհաննես Սահակյանը, նշելով, թե չի ցանկանում առհասարակ որեւէ մեկի կոչին միանալ, ասաց. «Չեմ ցանկանում որեւէ գնահատական տալ ստեղծված իրավիճակին կամ մեդալը հետ վերցնել: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր եւ պետաիրավականի նախագահ, ունեմ երկու զավակ, մեծ ընտանիք, նկատի ունեմ նաեւ հայրական ընտանիքս: Այդ մեծ ընտանիքով հպարտ եւ պարզ ճակատով ապրում եմ ազատ ու անկախ Հայաստանում:

Որեւիցե անգամ մտքիս ծայրով անգամ չի անցել, որ անկախությունը կարելի է ստորադասել այս կամ այն խնդիրներին, չեմ մտածել միանալ այս կամ այն գերտերությանը, որ ավելի լավ ապրենք, որ մեր սոցիալական խնդիրներն ավելի թեթեւանան:

Պետք չէ մոռանալ, որ կյանքը պայքար է, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ մեր մեծ ընտանիքն է, որի համար պետք է միախմբված ձեւով պայքարենք, որ մեր մեծ ընտանիքն ավելի լավ վիճակում գտնվի, եւ այնտեղ բնակվող մարդիկ էլ շատ ավելի լավ ապրեն:

Սա է ողջ իրականությունը, եւ հիմա պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններով ու կոչերով հանդես գալ եւ փորձել ինչ-որ գործընթացներ իրականացնել, սա ընդհանուր առմամբ եմ ասում՝ անգամ ցանկություն չունենալով խնդրին անդրադառնալ: Մեր երկիրն ունի իր տարածքը, իր դրոշը, իր զինանշանը եւ պետական բոլոր սիմվոլները, այնպես որ մնացած հարցերը երկրորդական են»:

Սամվել Նիկոյանն էլ նշեց, որ մեդալ հետ վերցնելն իր համար առաջնային խնդիր չէ. «Կարեւորը երեւույթն է եւ դրա դեմ պայքարը, մեդալ հետ վերցնելն ինձ համար առաջնային խնդիր չէ: Կարելի է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացին, ով բնակվում է մեր երկրում, նման հայտարարությամբ է հանդես գալիս. ի՞նչ է՝ մենք պետք է չարձագանքենք ու դրան գնահատական չտա՞նք, լռենք, որովհետեւ նա մեդալ չունի՞, իհարկե` ոչ:

Իսկ ի՞նչ է՝ հիմա Հայաստանում Նիկողոսյաններ չկա՞ն: Ես չեմ ցանկանում գործող ԱԺ նախագահին խորհուրդներ տալ՝ լինելով ԱԺ նախկին նախագահ. դա սխալ մոտեցում կլինի: Նման մարդիկ կան եւ՛ Հայաստանի ներսում, եւ՛ մեր երկրի սահմաններից դուրս, նրանցից յուրաքանչյուրն էլ մրցակցում է՝ փորձելով դուր գալ ռուսական իշխանություններին որոշ մակարդակներում:

Ասեմ, որ դա շատ վտանգավոր է այն առումով, որ նրանք, ովքեր ցանկանում են հայ-ռուսական բարեկամության ամրապնդումը, պետք է շատ հստակ ու արժանապատիվ ձեւով իրենց լուման ներդնեն: Մեզ պետք են արժանապատիվ գործընկերային հարաբերություններ, նմանատիպ վասալային հոգեբանությամբ մարդկանց ծառայությունը ո՛չ մեզ, ո՛չ Ռուսաստանին պետք չէ: Նման մարդիկ վնասներ են տալիս հայ-ռուսական հարաբերություններին»:

Լեռնիկ Ալեքսանյանը եւս համակարծիք է իր ընկերների հետ. «Նիկողոսյանից մեդալը հետ վերցնելը ինչ-որ կարեւոր գործընթաց է: Գտնում եմ, որ նրան մեդալ են շնորհել այլ քայլերի եւ գործերի համար, որն այս ամենի հետ կապ չունի: Չեմ կարծում, որ մեդալ հետ վերցնելով՝ մենք ինչ-որ հարց կլուծենք: Ես այդ առաջարկը դրական չեմ համարում»:

Սոսե Չանդոյան

Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ Կարապետյան