Ոստիկանությունը ՀԿ-ի նախագահի մասնակցությամբ ծեծկռտուքի առնչությամբ բողոք է ստացել
Հասարակություն«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանին ծեծի ենթարկելու առնչությամբ ոստիկանությունում բողոք է ստացվել: Այս պահին պարզվում են հանգամանքները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց. «Բողոք է եղել, հանգամանքները պարզվում են»: Նա հայտնեց, որ քրեական գործ դեռ չի հարուցվել:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: ՀԿ-ից հայտնել են, որ ծեծկռտուքը հրահրել են «Ժառանգության» կուսակցության 7 անդամները: