ԻՊ-ի զինյալները 2 միասեռականի են ցած նետել տանիքից, որից հետո նրանց քարկոծել է ամբոխը
Հասարակություն«Իսլամական պետության» գրոհայինները հերթական անգամ ցուցադրել են երկու մարդու մահը, որոնց «հանցագործությունը» միասեռական լինելն էր:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ծայրահեղական խմբավորումը տեսանյութ է տարածել, որում առաջին անգամ երևում է, թե ինչ է լինում մահացածների մարմինների հետ: Միջադեպը տեղի է ունեցել սիրիական Հոմս քաղաքում, որտեղ տղամարդկանց ցած են նետել շենքի տանիքից, որից հետո հավաքված ամբոխը, որում նաև երեխաներ կային, քարեր է նետել նրանց վրա:
Շենքի տանիքից նետելով սպանելը ԻՊ-ի նախընտրած պատժամիջոցն է այն մարդկանց համար, որոնք մեղադրվում են միասեռական լինելու մեջ, որը մահապատժի ենթակա «հանցագործություն» է: