Երևանի փողոցներից մեկում օձ է հայտնաբերվել
Հասարակությունրևանի Ներքին Չարբախի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել: Այս մասին ահազանգը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն ստացվել է օգոստոսի 15-ին` ժամը 08.32-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օձին բռնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: