ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացված տեղազննության արդյունքում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԱԿԻ նախարարության մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 15-ին` ժամը 12.48-ին տեղեկություն էր ստացվել, որ ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: