Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանի մարզերում
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախագահ (Armenian Medical Union of France) Միշել Շահինյանին: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակաÕ �նության հետ կապերի բաժնից, միության անդամներն ամեն տարի այցելություններ են կատարում Հայաստանի մարզեր: Միշել Շահինյան խոսքով` եթե նախկինում աշխատանքը կենտրոնացած էր գլխավորապես մայրաքաղաքում, ապա այժմ իրենք ընդլայնել են գործունեության շրջանակը` ընդգրկելով նաև Հայաստանի մարզերը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի մասնագետների միջև ակտիվ համագործակցության անհրաժեշտությանը: Արմեն Մուրադյանը կարևորել է մարզային բժիշկների` Ֆրանսիայում վերապատրաստվելու և հետագայում մասնագիտական գործունեությունը հայրենիքում շարունակելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության սերտացման, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Հայաստանի մարզերի բնակչության առողջական խնդիրների լուծման նպատակով Ֆրանսիայում գործող այս բարեգործական կառույցի կողմից տարբեր տարիների կտրվածքով աշխատանքներ են իրականացվել առողջապահական մի շարք ուղղություններով: Շուրջ 200 մասնագետ անդամակցում է 1975 թվականին Փարիզում ստեղծված Ֆրանսիահայ բժիշկների միությանը: