Բարաք Օբաման հանգստի ժամանակ գոլֆ է խաղացել Բիլ Քլինթոնի հետ
ՀասարակությունԱՄՆ նախագահ Բարակ Օբաման, ով այժմ գտնվում է արձակուրդում, գոլֆ է խաղացել երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
Ինչպես ընդգծում է The Hill պարբերականը, նախկին և գործող նախագահները հանդիպել են Մասաչուսեթս նահանգի գոլֆի դաշտերից մեկում, որտեղ Օբաման անցկացնում է իր ամենամյա արձակուրդը:
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Օբաման ընտանիքով հանգիստն անցկացնում է Martha's Vineyard հանգստավայրում: Արձակուրդի ընթացքում երկրի ղեկավարի մոտ ոչ մի հանրային միջոցառում ծրագրված չէ: