Մուշում ահաբեկչության սպառնալիքի պատճառով պարետային ժամ է հայտարարվել
ՀասարակությունՄուշի նահանգապետարանը ահաբեկչական ուժերի հետ բախումների պատճառով Վարթո շրջանում պարետային ժամ է հայտարարել։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի զինյալների հետ շարունակվող բախումների հետևանքով, շրջանում անվտանգության ապահովման համար այսօր առավոտվանից Վարթոյում արգելվել է փողոց դուրս գալ։
Նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անվտանգության ուժերը տարբեր շրջաններում պայթուցիկ սարքեր են հայտնաբերել, և մինչև դրանց վնասազերծումը փողոց դուրս գալ չի կարելի։
Պարետային ժամի ավարտի մասին տեղեկություն չկա։ Դուրս գալու արգելքը տարածվելու է մինչև որոշման չեղարկումը։