Խոշոր հրդեհ հեղուկ գազի լիցքավորման կետում. պայթել է 30 հատ թթվածնի բալոն
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող գազի պահեստներում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժ.02:57-ին, մարվել՝ ժ.04:21-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցում՝ Ա. Ա.-ին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կետում:
Երկու բաքում (20-ական տոննա տարողությամբ) այրվել է հեղուկ գազ (պրոպան), «Դաֆ» եւ «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաներ, պայթել է 30 հատ 20 կգ-անոց թթվածնի բալոն: