Սարալանջի փողոցում «Օպելը» բախվել է սյանը, ապա արգելապատնեշին ու փողոցի մեջտեղում գլխիվայր շրջվել (ֆոտո)
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 16-ին, ժամը 22.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի նորակառույց փողոցում տեղի է ունեցել ավտովթար, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը եւ կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 34 ZA 442 պ/հ (վարորդ Գ. Ե.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է էլ.սյանը, այնուհետեւ՝ բետոնե արգելապատնեշին, գլխիվայր շրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Գ.Ե.-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից: