Հալեպում աստիճանաբար վերականգնվում է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը
ՀասարակությունՀալեպում ջրի և էլեկտրաէներգիա 16 օրվա ամբողջական անջատումից հետո աստիճանաբար սկսել է վերականգնվել էլեկտրականությունը, որին հաջորդել է որոշ շրջանների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից: Անցնող օրերին Հալեպի բնակչությունը տառապալից օրեր է անցկացրել ջրհորներից ջուր հայթայթելով և խմելու ջուր գնելով:
Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ քաղաքի տարբեր կառույցներ, այդ թվում հայկական ակումբներ, կենտրոններ ու եկեղեցիներ, որոնք ջրհորներ ու ջրամբարներ ունեն, շարունակում են անվճար ջրի մատակարարման ծառայություն կատարել: Բազմաթիվ փողոցների մեջ կարելի է տեսնել ջրի սպասող մարդկանց երկար հերթեր:
Իրավիճակը քաղաքում, մասնավորապես հայաշատ շրջաններում, ավելի հանգիստ է, ցնցող իրադարձություններ տեղի չեն ունեցել: Բնակիչներին մեծ ուրախություն է պատճառել ջրամատակարարման վերականգնումը:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս շա