Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնով նշանավորվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու 110-ամյակը
ՀասարակությունԳավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու 110-ամյակը համընկավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի հետ, որին հաջորդեց Խաղողօրհնեքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, միմյանց հետ համընկած այս եռատոնին մասնակցում էին ինչպես Գեղարքունիքի մարզի, այնպես էլ հանրապետության տարբեր շրջանների հազարավոր ուխտավորներ եւ պաշտոնատա ր անձիք:
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի եւ եկեղեցու 110-ամյակի առթիվ Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի եւ Տեր Ներսես քահանա Սահակյանի մասնակցությամբ մատուցվեց սուրբ պատարագ: Օրվա խորհրդին համահունչ հնչեցին շարականներ եւ Սուրբ Տիրամոր Վերափոխման հետ կապված ընթերցումներ:
Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցին եւ առաջնորդարանն է, օծվել է 1905 թվականին, այնտեղ առաջին անգամ Սուրբ պատարագ է մատուցել Խրիմյան Հայրիկը: Իսկ Գավառի երկրագիտական թանգարանում պահպանված փաստաթղթերի համաձայն` Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը սկսվել է 1902 թվականին` ժամանակի նշանավոր հոգեւորական եւ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Խորեն Մուրադբեկյանի նախաձեռնությամբ եւ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով: Եկեղեցին կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցներով, որոնց մեջ հատկապես մեծ է եղել Հայրապետ աղայերը:
Խոսրով Խլղաթյան