Վթար Սիսիան-Սառնակունք ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 22 SS 264 պ/հ (վարորդ` 45-ամյա Խ. Ա.) եւ «ԳԱԶ 2410» մակնիշի 43 LS 594 պ/հ (վարորդ՝ 51-ամյա Գ. Մ.) ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները վարորդներ Խ. Ա.-ին եւ. Գ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Խ.Ա.-ի առողջական վիճակը` բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները: