Բնապահպանության նախարարը հերքում է Սևանա լճից Ումիա լիճ ջուր տեղափոխելու մասին լուրերը
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հերքում է Սևանա լճից Ուրմիա լիճ ջուր տեղափոխելու մասին լուրերը:
«Բացարձակապես թյուրիմացություն է ձեր ներկայացրածը: Լրագրողները, որ ներկայացրել են, թե նման բան կա, նման իրավիճակ չի եղել, չի կարող լինել: Նման համագործակցության համաձայնագիր գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ ավելացնելով նաև, որ իրանական ԶԼՄ-ների լուրերը ևս հավաստի չեն:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ այս տարվա չորային լինելու պատճառով Ուրմիա լճում առաջացած սակավաջրության խնդրի հաղթահարման նպատակով հնարավոր է Սևանից ջուր փոխանցել Ուրմիա: