Հայաստանի Ազգային սկաուտական շարժումը կանցկացնի «Նոյի երկիր 2015» միջազգային սկաուտական բանակում
ՀասարակությունՀայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայրում տեղի կունենա միջազգային սկաուտական բանակում՝ 15 երկրներից ժամանած 14-24 տարեկան 250 սկաուտների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի ազգային սկաուտական շարժում` «ՀԱՍԿ» ՀԿ-ի գրասենյակից, միջազգային հավաքին հրավիրված մասնակիցները ներկայացնում են համաշխարհային սկաու տական շարժման եվրոպական, արաբական ու եվրասիական սկաուտական տարածաշրջանների հետեւյալ երկրների սկաուտական կազմակերպությունները՝ Ֆինլանդիա, Իսպանիա, Լատվիա, Լիտվա, Շվեդիա, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Լիբանան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան եւ Հայաստան:
Բանակման նպատակն է զարգացնել ՀԱՍԿ-ի համագործակցությունը նշված երկրների ազգային սկաուտական կազմակերպությունների հետ, ակտիվացնել տարբեր երկրների սկաուտների միջև փոխշփումն ու երկխոսությունը, ինչպես նաև հարթակ ստեղծել սկաուտական երեք տարածաշրջաններ ներկայացնող կազմակերպությունների սկաուտների փորձի փոխանակման եւ հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար:
Բանակման ընթացքում մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինեն Գառնիում, Գեղարդում եւ Սեւանում: Բանակման շրջանակներում նախատեսվում է քայլարշավ Ամբերդ, իսկ վերջին օրը՝ վերելք Արագածի հարավային գագաթ: