ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կգումարի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետական կուսակցությունը օգոստոսի 20-ին գործադիր մարմնի նիստ կգումարի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Կուսակցությունն վաղը կգումարիգործադիր մարմնի հերթական նիստը:Նիստը կմեկնարկի ժամը 20:00-ին»,-հայտնեց նա:
Թադևոսյանը նշեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրում և վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ օրակարգը ձևավորվում է տեղում՝ կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա: «Քննարկվում են ներկուսակցական,ներքաղաքական, երկրի զարգացման ևարտաքին մարտահրավերների հետ կապված հարցեր»,- շեշտեց Թադևոսյանը: