Ռուս զինծառայողները «Էքստրեմալ վարման» վարժանքներ են անցկացնում Հայաստանում
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի 300-ից ավելի զինծառայողները 150 միավոր հատուկ ռազմական տեխնիկայով օգոստոսի 19-ին 100-կիլոմետրանոց երթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինվորներն ու սերժանտն երը դաշտային պայմաններում պետք Է «Էքստրեմալ վարման» վարժանքներ կատարեն ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, ըստ Ցելսիուսի ավելի քան 50 աստիճան տաքության պայմաններում:
«Զինծառայողները արգելքները հաղթահարելու են մթնոլորտային ցածր ճնշման, օրվա ընթացքում ջերմաստիճանի կտրուկ տատանման, տեւական վերելքների ու վայրԷջքների, ճանապարհի նեղ երթեւեկելի մասի, մեծ թվով կտրուկ շրջադարձերի, օդում փոշու բարձր կուտակման եւ արեւից մեքենաների թաքնվելու հնարավորության գրեթե լիակատար բացակայության պայմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Պարապմունքների գրեթե 70 տոկոսն անցկացվելու Է գիշերային ժամերին, որոնց մի մասը՝ պայմանական հակառակորդի կողմից զանգվածային բնաջնջման զենքի կիրառման պայմաններում, ինչպես նաեւ պայմանական ռադիացիոն եւ կենսաբանական վտանգի գոտիներում՝ հակագազերով եւ համազորային պաշտպանական կոստյումներով:
«Մուստանգ» ընտանիքի ԿամԱԶ ավտոմեքենաներով, Ուրալներով եւ ՈւԱԶ-ներով վարժանքների կատարման եւ արգելքների հաղթահարման ընթացքին հետեւում Է անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը: «Նավոդչիկ-2» ժամանակակից համալիրի օգտագործմամբ դրանք օրվա ցերեկային ու գիշերային ժամերին իրական ժամանակի ռեժիմով հսկում են վարժանքների կատարման երթուղիները, ինչպես նաեւ արգելքների ու տեղանքի բարդ հատվածների հաղթահարման կարգը: