Փասադենայում կկայանա «Թուրք մտավորականներն, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը
ՀասարակությունՓասադենայի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում օգոստոսի 30-ին կկայանա պատմաբան Համբարձում Աղբաշյանի «Թուրք մտավորականներն ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը:
Ինչպես հաղորդում է «Massispost»-ը, գիրքը պատմում է թուրք 50 մտավորականների` պատմաբանների, դերասանների, իրավապաշտպանների, լրագրողների մասին, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունն ու ակտիվ գործունեություն են ծավալում ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ հետեւանքների վերացման ուղղությամբ:
Գրքի շնորհանդեսին ծավալուն ելույթով հանդես կգաս պրոֆեսոր Օշին Քեշիշյանը: