Պարոնյան փողոցում ծառի ճյուղն ընկել է բակում կայանված մեքենայի վրա
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 20-ին` ժամը 04.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան և Լեոի փողոցների խաչմերուկում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա՝ այն դարձնելով անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղե կացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Պարոնյան փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող ծառի ճյուղը կոտրվել է և ընկել մոտակայքում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 29 LU 209 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. ավտոմեքենան չի վնասվել: Հրշեջ-փրկարարները կտրել են ծառի ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք: