Երևանում օգոստոսի 24-ից կգործարկվեն նոր արագաչափեր
ՀասարակությունԵրևան քաղաքում օգոստոսի 24-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, Զ. Քանաքեռցու փողոցում կգործարկվի 1 արագաչափ սարք՝ երկու ուղղություններով՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Գ. Նժդեհի փող ոցում կգործարկվի 2 արագաչափ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: