Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 10 ՃՏՊ
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 19-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնաս վածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 դեպքից 1-ը: Բացահայտվել է գողության 5, խարդախության 7 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք: