Մոսկվայում 33-ամյա հայ տղամարդ է սպանվել
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Մոսկվայում օգոստոսի 18-ին հայ է սպանվել:
News.am-ի տեղեկություններով՝ սպանվածը վանաձորցի է, 33 տարեկան, երկար տարիներ ապրել եւ աշխատել է Մոսկվայում:
Մեր տեղեկություններով՝ տղամարդը մահացել է ավազակային հարձակման ժամանակ ժամը 23:00-ի սահմանում հրազենից արձակված կրակոցից: Նախնական տեղեկություններով՝ 4 տղամարդ հարձակվել են կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայի վրա, կոտրել ապակիներն ու մեքենայում գտնվող կնոջից գումարով պայուսակը հափշտակելով՝ դիմել փախուստի: Մեքենայում գտնվող 3 տղամարդկանցից մեկը՝ վարորդը, հետապնդել է նրանց, հափշտակողները նետել են պայուսակը եւ հեռացել: Վերադառնալով մեքենայի մոտ՝ վարորդը հայտնաբերել է, որ իր երկու ընկերներն այնտեղ չեն: Քիչ անց նրանցից մեկին գտել է մեքենայից ոչ հեռու՝ հրազենային վնասվածքից մահացած: Ընդ որում, մյուս ընկերն անհետացել է:
Ըստ Интерфакс-ի աղբյուրի՝ ոստիկանությունը ենթադրում է, որ անհետացած տղամարդն էլ հենց ավազակային հարձակումն իրականացնողներին տեղեկացրել է մեքենայում գտնվող գումարի մասին:
Հարուցվել է քրեական գործ սպանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով: Հանցագործները դեռևս չեն հայտնաբերվել: