Կենտրոն վարչական շրջանում իրականացվում են շինարարական թափոնների հեռացման աշխատանքներ
ՀասարակությունՄայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ընթանում են քարերի, քարաբեկորների, ինչպես նաև շինարարական թափոնների հեռացման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացի հիմնական նպատակը փողոցներն ու բակերը բարեկարգ ու ավելորդություններից հնարավորին զերծ պահելն է:
Աշխատանքներում ներգրավված են Կենտրոն վարչական շրջանի պատասխանատու կառույցների և համատիրությունների աշխատակիցները: Ամեն օր հավաքված քարերն ու այլ թափոնները տեղափոխվում են համապատասխան աղբավայրեր: