Իտալիայում մարմնավաճառուհիներին կպարտավորեցնեն համազգեստ կրել
ՀասարակությունՄիլան – Կրեմոնա մայրուղում աշխատող իտալացի մարմնավաճառուհիներին կպարտավորեցնեն իրենց բաց վերնաշապիկները ծածկել լուսանդրադարձիչ բաճկոնակներով, իսկ մինի-շրջազգեստները փոխարինել տաբատներով: Այս առաջարկությամբ հանդես են եկել Սպինո դ’Ադդա քաղաքի իշխանությունները, որպեսզի բարձրացնեն ճանապարհների անվտանգությունը, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Պաշտոնյաների կարծիքով՝ սեքս-ինդուստրիայի աշխատավորուհիները վտանգավոր իրավիճակներ են ստեղծում մայրուղում եւ պետք Է հատուկ հագուստ կրեն, ինչպես ճանապարհային բանվորները:
Ծրագրվում Է, որ այս կանոններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից: Նրանց, ովքեր կհրաժարվեն հետեւել նորամուծություններին, սպառնում Է տուգանք 500 եվրոյի չափով: Կրկնական խախտման դեպքում մարմնավաճառուհիներին կտանեն ոստիկանական տեղամաս:
Ինչպես նշել Է The Independent-ը, «Էքսպո-2015» միջազգային ցուցահանդեսի կապակցությամբ, որը Միլանում տեղի Է ունենում մայիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը, եկվորների հաշվին հարստանալ ձգտող մարմնավաճառուհիների թիվն աճել Է 15 հազարով:
Իտալիայում մարմնավաճառությունն օրինականացված չԷ, սակայն օրենքով թույլատրվում Է մասնավոր կարգով ինտիմ ծառայություններ մատուցել: Պատիժը տարածվում Է սոսկ սուտենյորների եւ մարդավաճառների վրա: Կազմակերպված մարմնավաճառությունը, այդ թվում՝ հասարակաց տները, երկրում արգելված են 1958 թվականից: