Ազգային գաղափարախոսությունն օրենքով հնարավոր չէ հասարակության մեջ ներարկել. ԱԺ նախագահ
Հասարակություն«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում օգոստոսի 20-ին հյուրընկալվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհրդարանի նախագահը դիտել է բազեականների սպորտային մրցույթները։
«Բազեներն առաջին տարիներին լուրջ հարվածներ էին ստանում տարբեր տեղերից, շատերը մտածում էին, որ քաղաքականացվում է մի երիտասարդական շրջան: Բայց բոլորովին այդպես չի եղել: Մեր նպատակն է ոչ թե քաղաքականացնել երիտասարդներին, այլ մղել իրենց խնդիրները լուծելու: Այսօր արդեն կարող ենք ասել, որ հայաստանյան ամառը երիտասարդական է նման երիտասարդական ծրագրերի շնորհիվ»,- ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նշել է ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են սահմանադրական բարեփոխումներին, ազգային գաղափարախոսությանը, խորհրդարանի աշխատանքին ու այդ կառույցի հասարակական ընկալմանը: Երիտասարդների կողմից առաջարկ է հնչել, թե հնարավոր չէ՞ օրենքով ամրագրել, որ 100 հոգուց ավելի երիտասարդական հավաքների ընթացքում պարտադիր լինի ազգային արժեքների վերաբերյալ դասընթացի կազմակերպումը: «Լավ առաջարկություն եք անում, բայց ազգային գաղափարը օրենքով հնարավոր չէ հասարակության մեջ ներարկել, դա մշակույթ է, պիտի ազգի ներկայացուց իչները հակված լինեն դրան, մշակույթ պիտի ձևավորվի, ազգային գաղափարախոսությունը դասախոսությամբ հնարավոր չէ առաջ տանել»,-պատասխանելով հարցին` նշել է ԱԺ նախագահը: