Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Գեղարքունիքում կարտոֆիլի բարձր բերք է սպասվում. նախարար Կարապետյանը մարզում շրջայց է կատարել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 20-ին  հերթական աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ մի շարք համայքներում դիտարկել է կարտոֆիլի ցանքատարածությ ունները:

Սոթք համայնքում 80 հեկտար տարածքի վրա միջահաս և վաղահաս կարտոֆիլի ցանք է կատարվել, բերքահավաքը նախատեսում են սկսել 1-2 օրից, բերքատվությունը նախորդ տարվանից բարձր է. ընդհանուր առմամբ հեկտարից 50-70 տոննա բերք է ակնկալվում ստանալ: Իրացման խնդիր չունեն, այս պահին կարտոֆիլը գնում են անմիջապես դաշտից 160 դրամով, սպառումը տեղական շուկայում է կազմակերպվում: 

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի խոսքով` միջահաս կարտոֆիլի մասսայական բերքահավաքը կմեկնարկի մոտ 15-20 օրից: Պաշտոնյան նշել է, որ անցյալ տարվա համեմատ ընդհանուր առմամբ շուրջ 10 տոկոս ավել բերքն են ակնկալում ստանալ: Իրացման խնդիր չի առաջանա, գեղարքունյաց կարտոֆիլը շուտով կուղևորվի նաև ԵՏՄշուկա: 

Շատվան համայնքում նախարարը եղել է Սմբատ Գյուլիջանյանին պատկանող ագարակում: Ֆերմերը գազարի մշակությամբ է զբաղվում, այս տարվա բերքատվությունից գոհ է, ակնկալիքները շուրջ 30 տոննայի սահմաններում են:
Վարդենիկ գյուղից Հարություն Մկոյանը մոտ 30 հեկտարի վրա է կարտոֆիլ մշակում, ցանքը կատարել է Գերմանիայից ներմուծված տնկանյութերով: Գարնանային կարկտահարությունը վարդենիկցիներին այս տարի չի շրջանցել, սակայն հետևողական աշխատանքների շնորհիվ կարողացել են նվազագույնի հասցնել բերքի կորուստը: 

Այցի շրջանակում նախարարը եղել է նաև Մեծ Մասրիկ համայնքում, որտեղ կարտոֆիլի ցանքատարածությունները շուրջ 30 հա տարածք են զբաղեցնում: 
«Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական աշխատանքները մարզում բավականին լավ են կազմակերպված: Նախորդ տարվա համեմատ շուրջ 1450 հեկտարով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Չնայած գարնանային կարկտահարությունը որոշ համայնքների վնաս էր հասցրել, սակայն այսօրվա շրջայցը փաստեց, որ նաև գյուղացիների քրտաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել ցանքերը: Այս տարի Գեղարքունիքի մարզում հատկապես կարտոֆիլի բարձր բերք է սպասվում»,- ամփոփելով այցի արդյունքները` իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը: 

Նախարարի խոսքով` ընդհանուր առմամբ գյուղատնտեսական աշխատանքները հանրապետությունում ընթանում են բնականոն հունով: Պատշաճ կազմակերպվում է արտահանման և մթերումների գործընթացը: Շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը և նախարարությունն աշխատանքներ է տանում վերամշակող ընկերությունների հետ, որպեսզի մթերումների հետ կապված խնդիրներ չծագեն: 
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ ավանդաբար Գեղարքունիքն ապահովել է հանրապետության կարտոֆիլի ամբողջ պահանջարկի շուրջ 50 տոկոսը, այս տարի շուրջ 10 տոկոսով մարզում ավելացել են կարտոֆիլի ցա նքատարածությունները, հեկտարից 400-450 ց բերք կհավաքեն: Արդյունքում՝ Գեղարքունիքի կարտոֆիլը ոչ միայն տեղական շուկայի պահանջարկը կբավարարի, այլև կարտահանվի: 

Մարզպետի խոսքով՝ բարձր բերք ստանալու նպատակով գյուղացիական տնտեսություններն այժմ կարտոֆիլի մշակության մեջ նոր տեխնոլոգիաներ են կիրառում, փորձարկում են արտերկրից ներկրված սերմացուներ, միևնույն ժամանակ զուգահեռ սկսել են զբաղվել նաև այլ մշակաբույսերի՝ կաղամբի, գազարի, ճակնդեղի մշակությամբ:

 

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են