Վթար Կենդանաբանական այգու մոտ. «Կիա»-ն «բարձրացել է» արգելապատնեշի վրա
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար (ավտոմեքենան շրջվել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Կենդանաբանական այգու մոտակայքում «Կիա» մակնիշի 269979 SYR համարանիշի (վարորդ` 32-ամյա Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ «բարձրացել» արգելապատնեշի վրա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: