Կոմիտասի պողոտայում տրոլեյբուսի էլեկտրական լարերը կտրվել և ընկել են երթևեկելի գոտի
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 21-ին` ժամը 09.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբեկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել տրոլեյբուսի լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, լարերը պոկվել և ընկել են ավտոճանապարհի երթևեկելի գոտի: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման, կտրվել են տրոլեյբուսի էլեկտրական լարերը պահող մետաղալարերը և ընկել երթևեկելի գոտի: Հրշեջ-փրկարարները մետաղալարերը հեռացրել են երթևեկելի գոտուց: