«Արմավիր» ՔԿՀ-ի 9 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր
ՀասարակությունՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում, օգոստոսի 21-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 9 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մինչև օրս նույնականացման քարտեր են ստացել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների 224 դատապարտյալներ: Գործընթացը շարունակվում է: